Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է Իսրայելի ԱԳ նախարարին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանի հայտարարությանը, թե Հոլոքոստ տերմինը կիրառելի չէ Հայոց ցեղասպանության մասով:
«Նախ եւ առաջ, որեւէ մեկը Հոլոքոստ տերմինը չի կիրառում Հայոց ցեղասպանությունը բնութագրելու համար:
Հայոց Ցեղասպանությունը բնութագրվում է գենոցիդ տերմինով: Եւ ոչ միայն այն պատճառով, որ տասնյակ երկրների եւ միջազգային կազմակերպություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
Երբ Ռաֆայել Լեմկինը առաջին անգամ առաջարկեց գենոցիդ տերմինը՝ նա հիմնվում էր հենց Հայոց մեծ եղեռնի օրինակի վրա: Հետագայում այդ տերմինը սկսվեց կիրառվել տարբեր միջազգային ատյանների կողմից տարբեր միջազգային փաստաթղթերում:
Կցանկանայի նաեւ հիշեցնել, որ Երուսաղեմի Հոլոքոստի եւ Ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Իսրաել Չառնին ասել է, որ Իսրայելը պետք է վերջ դնի իր բառախաղին և վերջապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Չարնին ինչ-որ քաղաքական հաշվարկներով չի առաջնորդվում, երբ այդպիսին է բան է ասում: Իսրայելում բոլորն էլ լավ գիտակցում են, որ Չարնին լավ գիտի, թե ինչ է նշանակում Հոլոքստ եւ Ցեղասպանություն»,–ասել է Նալբանդյանը: